կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-04 10:46
Հասարակություն

Սևանում ձկնորսության դուրս եկած երկու տղամարդկանցից մեկի դին էլ հայտնաբերվեց

Սևանում ձկնորսության դուրս եկած երկու տղամարդկանցից մեկի դին էլ հայտնաբերվեց

Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի  մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝  Գ. Ս.-ը և Կ. Ս.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ Սևանա լճում, սակայն ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

***

Հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին: Իսկ այսօր` առավոտյան ժամը 09:01-ին Սևանա լճում  վերսկսվել են որոնողական աշխատանքները: Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ: