Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին` ժամը 18.03-ի սահմաններում, սահմանային չեզոք գոտում' Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
Հիշեցնենք, որ ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը կորել էր 10 օր առաջ. մայիսի 1-ին տեղեկատվություն տարածվեց, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում մարտական դիրքերից զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ եւ չի վերադարձել: Ըստ նախնական վարկածի, որը հետո դարձավ հիմնական վարկած, նա խեղդվել էր մոտակա ջրամբարում:
Այդ օրը երեկոյան էլ ԱԻՆ փրկարարները զինվորականների հետ համատեղ սկսել էին որոնողական աշխատանքները Արփա գետի երկայնքով՝ ընկնելու հավանական վայրից մինչ Նախիջևանի հետ սահմանի հատվածը (մոտ 600 մ):
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ դեռեւս ճշգրտված չեն դեպքի մանրամասները' ինչ պայմաններում ու հանգամանքներում է զինվորականը ընկել գետը: Նա նշեց, որ արդեն դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն' պարզելու այդ հարցերի պատասխանները: