կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 16:32
Աշխարհ

Կանայք, կյանք, ազատություն. CNN-ի անդրադարձը` քուրդ կին զինյալներին

Կանայք, կյանք, ազատություն. CNN-ի անդրադարձը` քուրդ կին զինյալներին

Թեև պաշտոնական տվյալներ չկան, սակայն նշվում է, որ Քուրդիստանում զինյալների 30-40 տոկոսը կանայք են. գրում է CNN-ը` անդրադառնալով Սիրիայի պատերազմին, որը սկիզբ առավ 2011 թվականին:

Ծնունդով Բեռլինից` լուսանկարիչ Սոնժա Համադը տեսել է բազմաթիվ քուրդ զինյալների: Նրա խոսքով` քուրդ կանանց լուսանկարելիս նրանք այնքան էլ չեն ցուցադրել իրենց զգացմունքները:

«Նրանք, ասես տղամարդիկ, միշտ զենքով են: Այդ լուսանկարները կանանց մասին, որպես անհատի, ոչինչ չեն ասում»,- ասել է լուսանկարիչը, որը 1956-ին ծնվել է Դամասկոսում` քրդական ծագումով եզդի ծնողների ընտանիքում: Համադն ընդամենը երեք տարեկան է եղել, երբ ծնողները տեղափոխվել են Գերմանիայի Ռին-Ուեսթֆալիա նահանգը:

Մեծանալով Գերմանիայում` Համադը միշտ դժվարություն է ունեցել իր ընկերների հետ իր շրջապատի մասին ազատ խոսելու առումով:

2015 թվականի մարտից 2016 թվականի դեկտեմբերն ընկած հատվածում նա երեք տարբեր ուղևորություններ է իրականացրել Իրաքյան Քուրդիստան և քրդերի կողմից կառավարվող Ռոժավա շրջան` հանդիպելու և լուսանկարելու զինյալ կանանց:

Կին զինյալների լուսանկարները նա հավաքել է «Ժին, ժիյան, ազադի»` «Կանայք, կյանք, ազատություն» անվան տակ: Այդ կանայք գրեթե 20-25 տարեկան են, Սիրիայում քրդական ուժերի կամ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներ են: Տարբեր մարտերում տարբեր վիրավորումներ ստացած այս կանայք չեն դադարել զենք վերցնել և պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: