|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի Շըրնաք քաղաքի Չեման գյուղը պաշտպանող 71 մարդ հրաժարական է ներկայացրել գյուղապետարանին՝ չցանկանալով կատարել Քրդական բանվորական կուսակցության զինյալների հետ փոխհրաձգության մեջ մտնելու հրամանը:
Ըստ Demokrathaber-ի՝ գյուղի պաշտպանները հայտնել են, որ զինվորները գյուղի պաշտպանության հարցում տարիներ շարունակ օգտագործել են իրենց, և իրենք այժմ դիմել են նման քայլի, քանի որ այլևս հրաժարվում են սպանել «իրենց եղբայրներին»: «Մենք մաս չենք կազմելու վերսկսված պատերազմին»,- նշել են նրանք:
Գյուղապետն ընդունել է նրանց հրաժարականները` ասելով, որ դա կապված չէ իր հետ, այլ զուտ զինվորական խնդիրներ են:
Հիշեցնենք, որ ՔԲԿ զինյալները Շըրնաքում համեմատաբար ավելի շատ հարձակումներ են իրականացրել, որոնց ընթացքում նախորդ շաբաթների ընթացքում սպանվել և վիրավորվել էին սպաներ, զինվորներ: