Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
Արտգործնախարարները բարձր գնահատեցին հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։
Հեռախոսազրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի մի շարք հարցերի, Արևելյան գործընկերության առաջիկա օրակարգի և ԱլԳ «ետ-2020» տեսլականի շուրջ։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ ՀԸԳՀ լիարժեք և արդյունավետ կիրարկումը շոշափելի նոր լիցք կհաղորդի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման գործում:
Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերին։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային հանրության և համապատասխան մասնագիտացված կառույցների տեղում ներգրավվածությունը։