Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ալեն Սիմոնյանի երեկվա ասածներն ու Արարատ Միրզոյանի ասածներն ու չասածները Մոսկվայում տրամագծորեն հակասության մեջ են: Կամ պետք է հասկանան՝ ինչ են խոսելու, կամ երկուսից մեկը դադարի խոսել արտաքին քաղաքականությունից, քանի որ դրանք ծայրաստիճան իրարամերժ մեսիջներ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Թող համադրեն, թե ինչպես էր նախօրեին այստեղ ռազմավարական դաշնակցի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը խոսում, ինչպես էր նույն ռազմավարական դաշնակցի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսում կամ այդ խնդիրների վերաբերյալ չբարձրաձայնում Արարատ Միրզոյանը։ Տեսնում ենք դասական աշխարհաքաղաքական կամ միջազգային հարաբերությունների վաշխառույություն։ Ով հասնում է, իր փայ դիվիդենտն է աշխատում, որովհետև, հավանաբար, ինչ-որ բանի հոտ են առել ու մտածում են՝ ով կլինի հաջորդը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Պատգամավորի համար անընկալելի է բոլոր միջազգային ֆորմատներում իշխող կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած մեսջիներն ու Արարատ Միրզոյանի լռությունը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ, երբ խոսում էր Արևմուտքի դերակատարության մասին և այլն․ «Կամ համաձայն էր հնչեցված կարծիքներին, կամ չհամարձակվեց հակառակն ասել»,- ասաց նա։
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարարի ներկայությամբ օգտագործվեց 30 տարվա օկուպացիա եզրույթը և դրան որևէ պատասխան չհնչեց։
«Լավրովը երեկ ևս մեկ անգամ հայտարարեց այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք. հոկտեմբերի կեսերին կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, որից Փաշինյանը չի օգտվել։ Դրա մասին խոսել է Լավրովը Արարատ Միրզոյանի ներկայությամբ, Միրզոյանը դա չի հերքել։ Սա կայացած փաստ է։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսին չի կանգնեցրել պատերազմը, թեև առկա էր դրա հնարավորությունը»,- նշեց Մամիջանյանը։