Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այն, որ պատգամավորները, պաշտոնյաներն ուզում են անպայման այս կամ այն գիտական աստիճանն ունենալ, ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հիվանդ հասարակություն ունենալու հետևանք է համարում: Այսօր նա լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ փողը մեր երկրում մեծ դեր ունի, և պաշտոնյաները հիմնականում գրել են տալիս իրենց աշխատանքները: Իսկ գրողները, ըստ Արզումանյանի, շատ լավ են գրում:
«Սա երևի վախից է գալիս: Ես հասկանում եմ, որ շատերն ունեն հացի խնդիր, բայց նորմալ գիտնականը երբեք չպետք է իր միտքը վաճառի անպետքին: Մյուս կողմից` հասարակությունը չպետք է ընդունի նրա վկայագիրը, ով գիտությամբ չի զբաղվում»,- ասաց նա:
Ըստ Արզումանյանի` պաշտոնյաների` գիտական այս կամ այն աստիճան ունենալը գալիս է նրանց` ամեն ինչ ունենալու ցանկությունից: Նա անհեթեթություն է համարում նրանց` գիտական աստիճան ունենալու ձգտումը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԲՈՀ-ն է ստուգում աշխատանքները, և ինչպե՞ս է ստացվում, որ նրանց գիտական կոչումներ են տալիս, Արզումանյանը պատասխանեց, որ հիվանդ երկրում ոչ մի լրիվ առողջ անկյուն չի լինում:
Հարցին, թե ինչո՞ւ են պաշտոնյաների գիտական աշխատանքների պաշտպանությունները փակ լինում, օրինակ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական աշխատանքի պաշտպանությունը, ԲՈՀ-ի տնօրենը պատասխանեց, որ իրականում նրանք իրավունք չունեն փակ անցկացնելու դրանք: «Յուրաքանչյուր պաշտպանություն բաց է բոլորի համար: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի աշխատանքի պաշտպանությանը, ապա մենք չենք իմացել, որ այն փակ է եղել, մենք այն չենք «փակել»,- ասաց Արզումանյանը: