|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր առավոտյան երևանցիների մի մասն աշխատանքի կամ այլ վայր հասնելու համար ստիպված է եղել երկու տրանսպորտ փոխել, քանի որ որոշ երթուղայիններ չեն աշխատել: Օրինակ` 5 համարի ավտոբուսի վարորդը կանգառում կանգնածներին հորդորում էր չսպասել 83 համարի երթուղային տաքսուն, քանի որ գիծը հանել են, չի աշխատելու:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ պատճառը մի քանի երթուղագծերի շտկման աշխատանքներն են:
«Որոշ երթուղագծերի փոփոխություններ են իրականացվում, և առաջիկա ժամերի ընթացքում մենք տեղեկատվություն կտարածենք, թե որ համարը որով է փոխարինվելու»,- ասաց նա:
Գեւորգյանը հերքեց առավոտից տարածված այն տեղեկությունները, թե գծատերերը կամ վարորդները գործադուլ են հայտարարել: