կարևոր
1312 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-15 15:48
Քաղաքական

Ապագա Հայաստանի ծրագիրը մենք ունենք. Լիլիթ Գալստյանը կոչ է անում հաղթահարել վախն ու չհուսահատվել

Ապրիլի 13-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը Վայքի բնակիչներից մեկը բարձրաձայնեց համայնքում ձևավորված վախի մասին՝ նշելով, որ մարդիկ թեպետ դեմ են այս իշխանությանը, բայց վախենում են այդ մասին խոսել կամ վախենում են ներկայանալ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը։ Պատգամավոր Լիլիթ Գալստյանը պատասխանելով երիտասարդին՝ խոսեց այս իշխանության ձեռագրի մասին, ընդգծեց, որ այս արժեքաբանության տեր վարչախմբի հետ մենք դատապարտված ենք վայրէջքի։

Գալստյանը վստահեցրեց, որ իրենք ունեն ապագա Հայաստանի ծրագիրը, կոչ արեց հաղթահարել վախն ու ամենակարևորը՝ չհուսահատվել։

Մանրամասն՝ տեսանյութում