|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել:
Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, ու պետք է խորհուրդն օրակարգ հաստատի: Բայց քանի որ Արցախում պատերազմ է, ու խորհրդարանի հանձնաժողովներում որևէ աշխատանք չի իրականացվում, ապա օրակարգում պետք է ընդգրկվեն այնպիսի հարցեր, նախագծեր, որոնք հրատապ են, և այլ պարագայում օրակարգում հարց չի ընդգրկվելու:
Ավելին, այս օրերին մի խումբ պատգամավորներ Արցախ են մեկնում, ու դժվար է ասել՝ նրանք կգան մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, թե ոչ: Երեկ նաև հայտնի դարձավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ջոկատ են կազմել առաջնագիծ մեկնելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է տեղի ունենա նիստ, որտեղ պետք է քննարկվեն մի քանի հարցեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են ներկայացվելու և կներառվեն խորհրդարանի հերթական նիստին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում