|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց, թե 2017 թվականի բյուջեով, նախորդ տարվա համեմատությամբ, շուրջ 2 միլիոն դրամով պակաս ֆինանսավորում է հատկացվել մարզին: Ըստ նրա՝ բյուջեով նախատեսված է մոտ 7. 659 միլիոն դրամ:
Հարցին, թե այդքան գումարը բավարա՞ր է մարզի խնդիրները լուծելու համար, մարզպետը պատասխանեց, թե կրթությունն է հիմնական խնդիրը, սակայն այս ոլորտում բավականին աճ ունեն:
Իսկ թե ինչո՞ւ են հատկացումները պակասել, մարզպետը պատասխանեց, որ էլեկտրաէներգիայի տնտեսում է եղել:
Հարցին, թե առաջարկվում է կրճատել փոխմարզպետերին, փոխնախարարներին, ինչպե՞ս է գնահատում այդ առաջարկը, Աբրահամյանը պատասխանեց, թե իրենք ևս պետք է արդյունավետությունը քննարկեն, հասկանան: «Որովհետև ամեն մեկն աշխատում է իր մասով, աշխատանքը բաշխված է: Եթե ընդհանուր մոտեցումը լինի, բնական է` արդյունավետ պայմաններ պետք է ստեղծենք աշխատանքի համար»,- ասաց նա: