|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի Լոռու մարզին հատկացրել է 190 տոննա գարնանացան գարու սերմացու. 30 տոննան կտրվի սոցիալապես անապահով համայնքների բնակիչներին, իսկ 160 տոննա էլիտար սերմացուն կտրամադրվի եւս մի շարք գյուղերի բնակիչների. այս մասին ԵՐԿԻՐ-ը տեղեկացավ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանից:
«Այս ծրագիրը եկող տարվա համար բավարար հիմքեր կստեղծի գարնանացան գարու ցանքատարածություններն ավելացնելու համար, որովհետեւ այս տարվա ստացած սերմացուն կօգտագործվի եկող տարվա գարնանացանի նպատակներով»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Քոչարյանը եւ հավելեց, որ Հայաստան ներկրված 2000 տոննան, իհարկե, փրկություն չէ, բայց առաջին մեծ ու կարեւոր քայլն է այս ուղղությամբ: