Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ ասել է՝ «ֆինանսները սառեցնել», որովհետև ֆինանսների նախարարությունը Լեռնային Ղարաբաղի բյուջեին հասանելիություն չունի, դա իրենց բյուջեն է և իրենք են կառավարում իրենց բյուջեն, իսկ ՀՀ-ն տրամադրել է վարկային միջոցներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Վերջին անգամ վարկային միջոցներ տրամադրվել են սեպտեմբերին։ Այդ գումարները բաժանված են տարբեր տրանշների եւ ամսվա ընթացքում մի քանի անգամ տրամադրվել է։ Ամեն ամիս, մի քանի անգամ, տարբեր չափաբաժիններով հատկացումներ ենք ունեցել»։
Հարցին, թե ինչու հնարավոր չէ նախատեսված միջոցները տրամադրել, որպեսզի մարդիկ թոշակ ստանան՝ նա պատասխանեց, որ իրենք թոշակ չեն տալիս։
«Մենք որեւէ մեկին թոշակ չենք տվել, տվել ենք Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, ինքը որոշել է ինչ անի, թոշակ տա, թե այլ ծախսեր անի։ Հիմա գրեթե ամբողջ գումարը տրամադրված է, այս տարվա համար նախատեսված գումարից շատ փոքր գումար է մնացել։ Այս տարվա ընթացքում որոշումներ ենք կայացրել ու տրամադրվելիք գումարը ավելացրել ենք։ Հիմա մենք այդ գումարները տալիս ենք որպես օգնություն։ Այն 100 000 դրամները, 40 000-ական դրամները և 10 000-ական դրամները որ մենք տալիս ենք, դրանք շատ ավելի շատ են, քան կար մնացորդը։ Մենք որոշում չունենք, որ չենք տալու, բայց ես նաեւ որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչի պետք է տանք, տանք, որ ի՞նչ լինի»։
Լրագրողի դիտարկիմանը՝ տվեք, որ թոշակները տան, նախարարը պատասխանել է, որ արդեն մարդկանց վճարում են թոշակին հավասարազոր գումարներ։
Նա նաեւ հավելել է, որ թոշակառուները այսուհետ թոշակ ստանալու համար պետք է հաշվառվեն Հայաստանում ու ստանան այն թոշակը, որ իրենց հասնում է՝ ՀՀ-ից։