կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-01 09:55
Սպորտ

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի  չեմպիոնները
Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում հոկտեմբերի 28-ից 30-ը տեղի է ունեցել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնությունը:
 
Առաջնությանը մասնակցել է 64 մարզիկ՝ ութ քաշային կարգերում: ՀՀ չեմպիոններ են դարձել՝ 59 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը, 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը, 80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը, 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային կարգում Վաղարշակ Մինասյանը և 130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը: