կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 17:21
Քաղաքական

Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի. Գագիկ Ծառուկյանը` քաղաքականություն վերադառնալու մասին

Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի. Գագիկ Ծառուկյանը` քաղաքականություն վերադառնալու մասին

Արդեն հայտնել ենք, որ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե կարիք լինի, կվերադառնա քաղաքականություն:

Ըստ Ծառուկյանի` քաղաքականությունում եղած ժամանակահատվածում էլ ինքը ժողովրդին հակառակ բան չի արել: «Ինձ ժողովուրդը տվել է 500 հազար ձայն, բայց քանի որ իմ ուզածն իմ ժողովրդի համար չեմ կարողացել փոխել, ուստի հրաժարվել եմ: Միայն նախարար ստանալով` ոչ մի բան չես կարող փոխել, իսկ որևիցե մեկը չի կարող, ու չկա այդպիսի քաղաքական ուժ, որպեսզի, երկրորդ քաղաքական ուժը լինելով և զգալով, որ իմ ժողովրդի սպասելիքը չեմ կարող արդարացնել, ասել եմ, որ չեմ ուզում, կոալիցա չեմ մտնի եւ իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի»,- ասաց նա:

Ըստ Ծառուկյանի` ինքը գնացել է քաղաքականությունից, որովհետև չէր ուզում` արյունահեղություն լինի: «Ամեն մեկը պետք է ոչ թե անձնական շահերի մասին մտածի, այլ երկրի, ոչ թե մուտիլովկեք անի, այլ ռեալ իր գործով պետք է զբաղվի: Ծառուկյանը կայացած մարդ ա, հարգարժան մարդ ա աշխարհով մեկ ու քաղաքականությամբ չի ապրում: Կարա քաղաքականության մեջ մտնի` օգնելու, աջակցելու, որն ամեն օր էլ անում եմ ու կարամ առանց քաղաքականության էլ անեմ: Պետք է խնդրեն, որ Ծառուկյանը այդ ծանրության տակ մտնի: Ես չեմ եկել փող աշխատելու»,- հայտարարեց նա:

Հարցին` ո՞վ պետք է խնդրի, Ծառուկայնն արձագանքեց. «Հենց մեկը դու, բայց մենակ քեզանով չի»: