|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ԱՄՆ ապագա պաշտպանության նախարար Լեոն Պանետտան Սենատի պաշտպանության հարցերով լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրաքը, ամենայն հավանականությամբ, կխնդրի ԱՄՆ-ին իր զորակազմի մի մասը թողնել երկրի տարածքում նաեւ 2011-ից հետո:
Պաշտոնապես ամերիկյան զորքերը Իրաքից դուրս են բերվելու այս տարվա դեկտեմբերի 31-ին: Սակայն Պանետտան սպասում է, որ «որոշակի փուլում» իրաքցիները կխնդրեն, որ ամերիկյան ռազմական ներկայությունն այս կամ այն կերպ երկարաձգվի:
Իրաքի տարածքում մինչ օրս գործում են «Ալ Քաիդա»-ի մոտ 1000 գրոհայիններ, եւ Պենտագոնի ապագա ղեկավարի կարծիքով` ամերիկյան զորակազմի ներկայությունը «համընկնում է ամերիկյան անվտանգության շահերի հետ»:
Ավելի վաղ, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկուին հայտարարել էր, որ հնարավոր է խնդրեն ամերիկացիներին մնալ, եթե, իհարկե, այդ առաջարկին հավանության տան նաեւ իրաքյան մյուս քաղաքական խմբավորումները: