Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ոչ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ մտնելուց զարմացեք, ոչ էլ՝ չմտնելուց. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի շարքերն է համալրելու և կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնելու, նա պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում, մինչ համագումարի օրակարգի հաստատումը, ներկայացնել իմ գնահատականները: ՀՀԿ-ում, ինչպես նախորդ համագումարներում, այնպես էլ այս համագումարում կլինեն փոփոխություններ: Չեմ բացառում, որ այդ փոփոխությունը կլինի նաև գործադիր մարմնում»:
ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունների մասին խոսելով՝ Շարմազանովն ասաց. «Նրա վերադարձի մասին դեռ կոնկրետ բան չկա»:
Նա մեջբերեց նաև այն միտքը, թե ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Դիտարկմանը, թե չարիքն է վերադառնում, արձագանքեց. «Չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտում են, չեմ կարծում, որ չարիքներն են վերադառնում: Չարիքներ այլևս չկան: Մենք երևույթներին ենք գնահատական տվել, ոչ թե անձերին»: