կարևոր
5362 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-06 14:18
Քաղաքական

Բարձիթողի վերաբերմունք եռամսյա զորահավաքի մասնակիցների նկատմամբ. կոնտակտավորները մեկնում են ծառայության առանց վերահսկողության

Բարձիթողի վերաբերմունք եռամսյա զորահավաքի մասնակիցների նկատմամբ. կոնտակտավորները մեկնում են ծառայության առանց վերահսկողության

Օրերս Yerkir.am-ին քաղաքացիներից մեկը ահազանգեց եռամսյա զորահավաքների ժամանակ պահեստազորային քաղաքացիների նկատմամբ պետության հերթական արհամարհական վերաբերմունքի մասին:

Այսպես, քաղաքացին նշում է, որ վերջերս նա շփում է ունեցել եռամսյան հավաքներին մասնակցող պահեստազորայինի հետ, ով գտնվում էր կարճատև արձակուրդում և այդ ընթացքում վարակված է եղել կորոնավիրուսով (հիվանդության մասին իմացել է ավելի ուշ):

Այնուհետև այդ քաղաքացին զանգահարել է Առողջապահության նախարարության թեժ գիծ` 8003 համարով, նշել, որ, լինելով վարակակիր, շփում է ունեցել եռամսյա հավաքի մասնակցի հետ, ով 1-2 օրից հետ է վերադառնալու ծառայության և շփվելու է մի քանի հարյուր զինծառայողի հետ ու խնդրել միջոցներ ձեռնարկել և կանխել, որպեսզի այդ զինծառայողը, ով հավանաբար կարող է լինել վարակակիր, չվարակի այլ զինծառայողներին:

Նախարարությունից լսել անգամ չուզեցին, ասացին, որ դա «իրենց գործառույթների մեջ չի մտնում» և եթե այդ մարդը վատ է զգում, թող դիմի բժշկի և եթե` ոչ, թող գնա ծառայի:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում` նման դեպքերում քաղաքացիներին մեկուսացնում էին, միլիոնավոր դոլարներ էին ծախսվում (հաճախ անտեղի)` իբր համավարակը կասեցնելու ուղղությամբ, խանութներ, սրճարաններ և այլ կենտրոններ էին փակվում, տնտեսությանը մեծ վնաս էր հասցվում, և վարակակիրը համարվում էր վտանգավոր, իսկ այժմ, երբ վարակը համեմատաբար նահանջել է, վարակակիրը վտանգավոր չէ:

Բացի այդ, ինչպես է ստացվում, որ չպատվաստված քաղաքացուն ստիպում են օդանավակայանում հանձնել կորոնավիրուսի թեստ` վերջինիցս անիմաստ գումար կորզելով, այն դեպքում, որ այն երկիր, որտեղ պետք է այցելի քաղաքացին` օրինակ Ռուսաստան, նման պահանջ չկա:

Բացի այդ, արդեն հայտնի փաստ է, որ տարբեր մարդիկ տարբեր ձև կարող են տանել կորոնավիրուսը. օրինակ քաղաքացին, ով համարվում է վարակակիր, կարող է լինել լիովին առողջ` առանց սիմպտոմի, բայց կարող է վարակը փոխանցել երկրորդ անձին, ով էլ իր հերթին այլ անձանց` այդպիսով տվյալ զորամիավորում առաջացնելով կարանտինային իրավիճակ: