կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 19:47
Տնտեսական

Արհամարհական և ոչ լուրջ վերաբերելով տնտեսական խնդիրներին՝ կորցրեցինք ժամանակ և կանխարգելելու հնարավորություն. Թադևոս Ավետիսյան

Արհամարհական և ոչ լուրջ վերաբերելով տնտեսական խնդիրներին՝ կորցրեցինք ժամանակ և կանխարգելելու հնարավորություն. Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով` կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում տնտեսական ոլորտը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, մտել է ճգնաժամային փուլ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մեկը մյուսի հետ փոխառնչվող և աղերսվող խնդիրները վերաբերում են թե՛ տնտեսական ակտիվությանը, թե՛ զբաղվածությանը. չվճարվող պարապուրդում մնացողների թիվն է ավելանում, արտահանումների թիվն է պակասում, պետեկամուտներն են նվազել և այլն:

«Նման իրավիճակում խոսել մեկ-երկու խնդրի մասին, ճիշտ չի լինի: Բոլոր տնտեսական ցուցանիշներով մենք ունենք բացասական կայուն միտում»,- ասաց նա:

Նա նշեց, որ ասելը, որ նման խնդիրները բացառապես Հայաստանի Հանրապետությանն են վերաբերում, ճիշտ չի լինի:

«Covid-19-ը համակել է համաշխարհային տնտեսությանը: Իր էությամբ այն գլոբալ խնդիր է, և բնականաբար եթե գլոբալ խնդիր է, բոլորը պետք է գիտակցեն, որ այս խնդիրն անհնար է լուծել լոկալ, միայն  իրենց երկրում կիրառվող  առանձին լուծումներով և մեթոդներով: Այստեղ աշխարհի բոլոր տնտեսական խաղացողների համախմբումն է անհրաժեշտ»,- ասաց նա՝ նկատելով, որ քանի դեռ կորոնավիրուսն անկառավարելի է, բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն:

Ամեն դեպքում, չնայած որ խնդիրները ամբողջ աշխարհին են պատուհասել, ըստ Թադևոս Ավետիսյանի, Հայաստանը պատրաստ չի եղել տնտեսական հետևանքները մինիմալացնելուն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: