Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն բարեփոխումները, որոնք նախարարությունը պատրաստվում է անել, հիմնականում իրականացվելու են բյուջեի հաշին:
«Անձնական տվյալների պաշտպանության անձնակազմում կա տասը հաստիք, նախատեսում ենք ավելացնել ևս երեքը»,- ասաց նա, ապա նշեց, որ կարևոր փոփոխություններ են իրականացնելու քրեակատարողական հիմնարկներում:
«Խիստ անբավարար էր դեղամիջոցների ապահովումը: Կառավարությունը վերջին ութ տարիների ընթացքում փոխում է դեղերին ուղղված գումարի չափը»,- հայտնեց նախարարը:
Հարությունյանի խոսքով` նախորդ ութ տարիներին 40 մլն դրամ է տրամադրվել: «Այս տարի առաջին անգամ կհատկացվի 150 մլն դրամ: Սա առաջին էական ծախսն է»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ հաջորդ կարևոր փոփոխությունը, կապված ՔԿ-ների հետ, կրթական ծրագրերի իրականացումն է: «Այդ անձանց համար կարևոր է աշխատանք գտնելու հարցը: Հիմնականում խեցեգործություն ու վարսավիրություն են սովորելու: Իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր»,- հայտնեց Հարությունյանը:
Վերջում նա հավելեց, որ փոփոխությունները կատարելու համար փորձում են գտնել նաև դրամաշնորհային միջոցներ: