|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագծի` առողջապահական ոլորտին վերաբերող մասը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Խնդիրը վերաբերում էր առողջապահության ոլորտի լավ մասնագետներին, որոնք արտագաղթում են, գնում բարձր աշխատավարձի ետևից այլ երկրներ: «Ի՞նչ է առաջակում կառավարությունը` մասնագետների հարցը լուծելու համար»,- հարցրեց Վահե Հովհաննիսյանը:
Առողջապահության նախարարը նշեց, որ բժշկական ինստիտուտը տարեկան մոտ 500 մասնագետ է պատրաստում, որոնցից առավելագույնը 150-200-ն են բարձր որակի մասնագետներ դառնում:
«Հայաստանի ազգաբնակչությունը 3 միլիոն է, որպեսզի մասնագետը լավ որակ ունենա, նրան հարկավոր են հիվանդներ, նրան հարկավոր է օրական երեք-չորս վիրահատություն, որ դառնա լավ մասնագետ: Շաբաթվա մեջ երկու-երեք վիրահատությամբ հնարավոր չէ լավ մասնագետ դառնալ: Ուստի օբյեկտիվ պատճառներով նման բան հնարավոր չէ Հայաստանում, բարձր որակավորում ունեցողներին երևի պետք է ապակենտրոնացնել, պարտադիր չէ նրանք միայն Երևանում լինեն»,- ասաց նախարարը: