կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 16:49
Աշխարհ

Հանգստի մեկնած բրիտանացիները պատահաբար շատ վտանգավոր միջատ են «ներմուծել» Թուրքիայից

Հանգստի մեկնած բրիտանացիները պատահաբար շատ վտանգավոր միջատ են «ներմուծել» Թուրքիայից

Բրիտանական ընտանիքը Թուրքիայում հանգստից հետո իրենց ճամպրուկը մտած մեղու են տարել Միացյալ Թագավորություն, որը, մասնագետների կարծիքով, կարող է վտանգավոր լինել տեղական տեսակների համար. հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է` կենդանատեսակը Թուրքիայի Դալաման քաղաքից Բրիտանիայի Բրիստոլ քաղաք են «ներմուծել» մեկ շաբաթ առաջ:  Վերադառնալուց հետո 49-ամյա Էշլի Թոյը տարօրինակ  բոժոժ է գտել` պատրաստված ծաղկի թերթիկներից, իսկ արդեն հաջորդ օրը Էշլիի 19-ամյա դուստրը տան մոտ անսովոր բզեզ է նկատել: Աղջիկն ուսումնասիրություն է անցկացրել ու պարզել, որ հայտաբերված բզեզը պատկանում է osmia avosetta մեղուների դասին, որը հանդիպում է միայն Թուրքիայի և Իրանի տարածքում:

Հաղորդվում է, որ ընտանիքը կապ է հաստատել Բրիտանական մեղվապահների ասոցիացիայի հետ, որոնք` իրենց հերթին, Մեծ Բրիտանիայի բնապահպանության նախարարության (DEFRA) և Ազգային մեղվապահների ասոցիացիայի:

Թերթը գրում է նաև, որ մինչ փորձագետները ուսումնասիրում են այդ հարցը, բրիտանացիների կողմից բերված մեղուները շարունակում են ձվադրումը:  

«Ամեն առավոտ նա (մեղուն) թռչում է, երբ մենք բացում ենք դուռը, հետո սկսում է թռչել հետ ու առաջ: Ես երբեք նման բան չեմ տեսել ...», - ասել է Թոյի ամուսինը` նշելով, որ գործը, հավանաբար, լուրջ կլինի, եթե բնապահպանության նախարարությանը չներգրավվի: