կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 19:31
Քաղաքական

Քաղաքացիական անհնազանդության երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սոնա Մնացականյանի հիշատակը

Քաղաքացիական անհնազանդության երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սոնա Մնացականյանի հիշատակը

Քաղաքացիական անհնազանդության երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ զոհված երիտասարդ կնոջ հիշատակը։

Խորհրդարանի շենքից երթը անցավ Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցներով եւ հասել Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ։ Այստեղ օրեր առաջ վարչապետ Փաշինյանի ավտոշարասյանը ուղեկցող ոստիկանական մեքենայի անիվների տակ ողբերգականորեն մահացել էր հղի Սոնա Մնացականյանը։

Երիտասարդ կինը կանաչ լույսի տակ էր փողոցն անցել։ Մեծ արագությամբ սլացող կարմիր ավտոմեքենան հարվածել էր Սոնային։ Նա գիտակցության չգալով մահացել էր։ Փաշինյանի ավտոշարասյունը նույնիսկ կանգ չէր առել։

Լինելով նախորդ իշխանությանը ընդդիմադիր  Նիկոլ Փաշինյանը կշտամբում էր երկրի ղեկավարությանը իրենց համար հատուկ պայմաններ ստեղծելու, մեծ արագությամբ վարելու եւ կարմիր լույսի տակ չկանգնելու համար։ Գալով իշխանության՝ Փաշինյանը սկսեց ճիշտ նույն կերպ վարվել։