|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ Տուլայում տեղի ունեցած ավտովթարին և Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարին:
«Տեղյակ եք, որ օրերս Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, կան զոհեր և վիրավորներ: Անդառնալի կորուստների կապակցությամբ, ԱԺ-ի անունից մեր ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհվածների հիշատակը»,- ասաց Գալուստ Սահակյանը: