կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 20:57
Հասարակություն

Ակնկալվում է, որ բնության հուշարձանների ցանկը կընդլայնվի

Ակնկալվում է, որ բնության հուշարձանների ցանկը կընդլայնվի

Սկիզբը` այստեղ

Ի վերջո, բնության քանի՞ հուշարձան կա Հայաստանի տարածքում: Այս հարցին ոչ ոք դեռևս չի տիրապետում, իսկ  պատասխանատու գերատեսչությունը, նույնպես բարձրացնելով այդ հարցը, հավելում է, որ այդ գնահատումը բարդ գործընթաց է: Այսօր բնության բազմաթիվ հուշարձաններ դեռ ընդգրկված չեն համապատասխան ցանկում, եւ շատ հնարավոր է, որ հետագայում դրանք անհետացման վտանգի առջեւ կանգնեն: Մասնագետները նշում են, որ այսօր մեծ խնդիր է նաեւ հասարակության գիտակցականության մակարդակը, որը եւս պակաս կարեւոր չէ յուրաքանչյուր հուշարձանը պահպանելու գործում:

Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2008 թվականին հաստատված ցանկը բաց է, այն կարող է համալրվել նոր հուշարձանների անուններով: «Իհարկե, եթե լինեն դեպքեր, որ սրտացավ մարդիկ մեզ հայտնեն հուշարձանների տեղանքի համապատասխան կոորդինատները, ապա մեր մասնագետները կլինեն այնտեղ, կուսումնասիրեն, որպեսզի հետագայում դրվի քննարկման` ցանկում ընդգրկելու համար»,- ասաց նա:

Yerkir.am-ի թղթակիցը Հայաստանի մի շարք տարածքներում տեսախցիկով արձանագրել է բնության մի շարք հուշարձաններ, որոնք կառավարության կողմից հաստատված` բնության հուշարձանների ցանկում չկան, դրանք ժայռային գոյացություններ են` նման այս կամ այն կենդանու կամ մարդու դեմքի, կերպարի:

«Մեզ տեղեկացնելու դեպքում  մենք, իհարկե, ամեն կերպ կփորձենք  տալ դրանց նախնական նկարագիրը` հետագայում ակնկալելով, որ բնության հուշարձանների ցանկը կընդլայնվի»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Հովհաննիսյանը:

Yerkir.am-ը ներկայացնում է այդպիսի հուշարձաններից երեքը:

Գալուստ Նանյան

Լուսանկարները՝ հեղինակի

«Գորշ արջ» երկրաբանական հուշարձան

 

«Հայոց արքա» երկրաբանական հուշարձան

 

«Ոռնացող գայլ» երկրաբանական հուշարձան