Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնքում գործող «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերություն:
Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, տեղեկացել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման հանձնարարականի իրականացման ընթացքի մասին: Վարչապետին ներկայացվել են ձեռնարկության արտադրական հնարավորությունները ու զարգացման հեռանկարային ծրագրերը:
Շրջայցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է, որ ձկնաբուծության ոլորտում 2011թ. արտահանման կարողությունները առնվազն երկու անգամ ավելանալու են: Վարչապետը նշել է, որ անցյալ տարի Հայաստանից 400 տոննա ձկնամթերք է արտահանվել, իսկ այս տարի նախատեսվում է ամենաքիչը 800 տոննա ձուկ արտահանել. «Այսօր, երբ ծանոթանում ենք ձկնաբուծական ընկերությունների ցուցանիշներին ու ծրագրերին, հնարավոր է` այդ ծավալներն ավելի մեծ լինեն»:
Անդրադառնալով ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման խնդրին ու մտահոգություններին` վարչապետը նշեց, որ տնտեսություններում ժամանակակից ջրաչափերի տեղադրման աշխատանքներն իրականացվում են:
«Արդյունքում` և' մենք հանգիստ կլինենք, և' իրենք, որ օգտագործված ջրի հաշվառումը պատշաճ մակարդակով է իրականացվում: Նման բարդ տնտեսություն ունենալով` այդ ջրաչափերի տեղադրումը պարզապես անհրաժեշտություն է»,- նշել է նա: