Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագրի երեք հիմնական բաղադրիչների մասին: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է իշխանի արտադրության արժեշղթայի օղակների ուղղահայաց ինտեգրում, մասնավորապես` լճում տեղակայվող տնտեսություններում մասնավոր ներդրողների փոխարեն կներդրվի «Սևան-Ակվա» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերն է Սևանի ձկնապաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը: Ծրագրի մեկնարկային փուլում նախատեսվում է մինչև 10 հազար տոննա` Սևանի իշխանի արտադրություն:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է արտադրության թիրախային ծավալներին հասնել ավելի քիչ մանրաձկով՝ ձկան միջին քաշի ավելացման հաշվին, մասնավորապես՝ ապրանքային ձկան իրացման միջին քաշի աճ մինչև 1,4 կգ՝ ծրագրով նախատեսված 0,7 կգ-ի փոխարեն, լճում տեղակայված տնտեսություններ տեղափոխվող մանրաձկան քաշի աճ մինչև 150 գրամ՝ ծրագրով նախատեսված 30-50 գրամի փոխարեն:
Ծրագրում կատարված փոփոխությունների արդյունքում զգալիորեն կրճատվել են ֆինանսավորման համար անհրաժեշտ ներդրումները:
Համալիր ծրագրով նախատեսվում է ձկնաբուծական համալիրի ստեղծում, որը կներառի ձկան արտադրության արժեշղթայի հետևյալ օղակները` մանրաձկան տնտեսություն, լճում տեղակայված տնտեսություններ և վերամշակման գործարան: Նշված օղակներում կկազմակերպվի Սևանի իշխանի էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային իշխան)` արտադրությունից մինչև իրացում ողջ գործընթացը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագրով» սահմանված` մանրաձկան արտադրությունից մինչև վերամշակում և իրացում արժեշղթայի ընդհանուր արդյունավետությունը: