կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 00:10
Սպորտ

Հայաստանի հավաքականը վերջին վայրկյաններին գոլ բաց թողեց Լեհաստանի հետ խաղում

Հայաստանի հավաքականը վերջին վայրկյաններին գոլ բաց թողեց Լեհաստանի հետ խաղում

Մունդիալ-2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Լեհաստանի ընտրանու հետ։ Մեր հավաքականն ընտրական այս փուլում կարող էր իր առաջին միավորը վաստակել։    Առաջին խաղակեսում Հայաստանի ընտրանին մնաց 10 հոգով։ 30-րդ րոպեին Գաել Անդոնյանն արժանացավ 2-րդ դեղին քարտին։  48-րդ րոպեին Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 2 րոպե անց Մարկոս Պիզելին հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում 2 թիմերն էլ ունեին դարպասը գրավելու հնարավորություն։ Ավելացված ժամանակի վերջին րոպեին Հայաստանի ընտրանին դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Արաս Օզբիլիսի հարվածը շեղ ստացվեց։ Վերջին վայրկայններին Ռոբերտ Լեվանդովսկին խփեց իր թիմի հաղթական գոլը։

Հայաստանի հավաքականը 3-րդ տուրից հետո   շարունակում է եզրափակել E խմբի մրցարաշային աղյուսակը։