|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
E խումբ: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ռոմա»-ի հետ: 43-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ֆրանչեսկո Տոտտին: Ավելացված ժամանակում տանտերերը կարողացան խփել պատասխան գնդակը: 93-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բերեզուցկին:
H խմբում բելառուսական ԲԱՏԵ-ն սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց պորտուգալական «Պորտու»-ին: Հյուրերի կազմում 56-րդ րոպեին հաշիվը բացեց Էրեիրան: 65-րդ րոպեին Մարտինեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 89-րդ րոպեին Տելլոն հաշիվը դարձրեց 0:3: