կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-27 23:14
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն.«Բանանց»-ը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն.«Բանանց»-ը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում այսօր տեղի ունեցան վերջին 2 հանդիպումները:


«Բանանց»-ը հյուրընկալվեց «Ուլիս»-ին: Չեմպիոնության հավակնորդներից մեկը՝ «Բանանց»-ը, հետնապահի հետ խաղում միայն 91-րդ րոպեին կարողացավ դառնալ հաղթանակ գոլի հեղինակ: Աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը: Այս հաղթանակից հետո «Բանանց»-ը վաստակեց 41 միավոր և առաջատար «Արարատ»-ից հետ է մնում արդեն 2 միավորով:

 

«Փյունիկ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Գանձասար»-ի հետ: Դաշտի տերերը արդեն 5-րդ րոպեին Աղվան Պապիկյանի 11 մետրանոց տուգանայինից խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Նարեկ Բեգլարյանը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: «Փյունիկ»-ը 31 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզանականը: «Գանձասար»-ը 6-րդն է՝ 29 միավորով:

 

23-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն այսպիսին է՝

1.

«Արարատ»

24

12

7

5

26

14

43

2.

«Բանանց»

24

11

8

5

30

19

41

3.

«Միկա»

24

10

10

4

30

21

40

4.

«Շիրակ»

24

10

8

6

38

26

38

5.

«Փյունիկ»

24

8

7

9

38

30

31

6.

«Գանձասար»

24

6

11

7

30

25

29

7.

«Ալաշկերտ»

24

5

5

14

30

62

20

8.

«Ուլիս»

24

4

4

16

15

40

16