կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-10 20:20
Սպորտ

Եկեք լավատեսորեն տրամադրվենք վաղվա խաղին․ Վարուժան Սուքիասյան

Եկեք լավատեսորեն տրամադրվենք վաղվա խաղին․ Վարուժան Սուքիասյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կանցկացնի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին Վարշավայում կմրցի Լեհաստանի հավաքկանի հետ։ Քիչ առաջ Վարշավայի ազգային մարզադաշտի ասուլիսի սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը։

-Ռումինիայից կրած պարտությունից հետո ինչպե՞ս եք ֆուտբոլիստներին  հոգեբանորեն պատրաստել վաղվա խաղին և ի՞նչ եք անելու առանց Մխիթարյանի։

-Հավաքականը կադրային լուրջ խնդիրներ ունի։ Մխիթարյանը մեր առաջատարն է, բայց ֆուտբոլը թիմային խաղ է։ Մենք պետք է շուտ մոռանանք Ռումինիայից կրած պարտության մասին։  Այդ խաղից առաջ  մեր հարձակվողը վնասվածք ստացավ, իսկ խաղասկզբում մեր ֆուտբոլիստը ստացավ կարմիր քարտ։ Պարտվեցինք խոշոր հաշվով։ Այդպիսի արդյունք ոչ ոք չէր սպասում։ Կարծում եմ, որ վաղվա խաղը լարվածության մեջ կպահի ֆուտբոլասերներին։

-Ուսումնասիրե՞լ եք Լեհաստանի հավաքականի խաղաոճը։

-Մենք լավ ուսումնասիրել ենք Լեհաստանի խաղը, գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը, սակայն, մի բան է` լավ ուսումնասիրել, մի բան է` կարողանալ ճիշտ մարտավարություն ընտրել։

-Ռումինիայի հետ խաղից առաջ նշեցիք, որ կար ֆուտբոլիստ, ով կարող է փոխարինել Մխիթարյանին, ու՞մ մասին էր խոսքը։

-  Մարտավարությունից ելնելով` այդ ֆուտբոլիստն իր դիրքը փոխեց, հատկապես որ 3-րդ րոպեին կարմիր քարտ ստացանք, և մեր խաղն ամբողջությամբ փոխվեց։

- Լեհաստանի հավաքականի ո՞ր խաղերն եք  վերլուծել։

-Դիտել եմ Եվրոպայի առաջնության հանդիպումները։ Ես ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի խաղաոճին, մնում է տղաները կարողանան կատարել առաջադրանքը։

-Ձեր կարծիքով, ո՞ր հավաքականն  է մեր խմբում ֆավորիտ։

-Դանիացիները, չնայած պարտությանը, այնուամենայնիվ լավ խաղացին Լեհաստանի ընտրանու դեմ։ Կարծում եմ հիմնական ֆավորտիներն այս երկու հավաքականներն են, ինչպես նաև Ռումինիան։

-Ինչպե՞ս ստացվեց, որ Կորյանը հրավիրվեց հավաքական։

-Ես հարցերին շատ փակ եմ պատասխանում։ Կորյանին հրավիրեցինք որոշ հանգամանքներից ելնելով։

-Եթե վաղը պարտվենք, կարելի՞ է ասել, որ ընտրական փուլը  Հայաստանի համար ձախողվել է։

Եկեք լավատեսորեն տրամարդվենք, տեսնենք ինչ կլինչ վաղը։ Եթե հիշում եք, ԱՄՆ-ում լավ խաղեր խաղացինք։ Վաղվա խաղից հետո շատ բան կփոխվի։ 

Երվանդ Հակոբյան

Վարշավա