ՀՀ արտակարգ իրավիճակների ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանը Մարտի 8-ի կապակցությամբ բոլոր կանանց ցանկանում է ժպիտներ, բայց դժվարանում է ողջ կառավարության անունից պատասխանել
Yerkir.am-ի այն հարցին` ինչպե՞ս կարող է ժպտալ հոգսերի մեջ ապրող հայ կինը: Նա համաձայն է, որ շատ չլուծված խնդիրներ կան գյուղերում և քաղաքաներում, բայց նախարարի խոսքով` դրա համար էլ կա կառավարություն, կան նախարարներ, որոնք աշխատում են վերացնել հոսգերը: Հարցին ի պատասխան` ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում լուծել խնդիրները, նախարարը հորդորեց բոլոր իրավիճակներում տեսնել նաև լավը: