կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-07 23:06
Սպորտ

Նորեկները լավ տպավորություն են թողել. Վարուժան Սուքիասյան

Նորեկները լավ տպավորություն են թողել. Վարուժան Սուքիասյան

«Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում  ամփոփել է Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքը և խոսել առաջիկա ծրագրերի մասին:

«Հավաքը ծառայեց իր նպատակին: 3 ստուգողական հանդիպում անցկացրեցինք բավականին ուժեղ թիմերի հետ: Ընդհանուր առմամբ, տղաների աշխատանքից գոհ եմ: Կրկին որոշակի խնդիրներ ի հայտ եկան հարձակման գծում, որոնք, կարծում եմ, շուտով կկարողանանք լուծել:

Բավականին լավ տպավորություն թողեցին նորեկները: Դեռ կունենանք համալրումներ: Նոր ֆուտբոլիստներ կմիանան «Արարատ»-ին ինչպես Երևանում, այնպես էլ` ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում կայանալիք ստուգողական խաղերի ընթացքում արդեն վերջնականապես կկողմնորոշվենք մեկնարկային կազմի հարցում և կազմ ու պատրաստ կմոտենանք մրցաշրջանի երկրորդ կեսին»,- նշել է  Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Սոչիում «Արարատ»-ը 3 ստուգողական հանդիպում անցկացրեց` մրցելով ռուսական «ԲՄԱ-Էներգիա» (0:1), «Բալթիկա» (0:2) և «Տորպեդո» (Արմավիր) (1:1) թիմերի հետ:

Փետրվարի 14-ից 24-ը «Արարատ»-ը հավաք կանցկացնի ԱՄՆ-ում: Փետրվարի 20-ին երևանյան թիմը ուժերը կչափի   «Նյու Յորք Կոսմոս» թիմի հետ: