| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը։
-Նորեկներից ու՞մ խաղը կառանձնանցեիք։
-Գոռ Մալաքյանը և Դավիթ Մանոյանը բավական լավ խաղ ցուցադրեցին։ Ինձ թվում է՝ նրանք արդեն կլինեն հիմնական կազմի խաղացողներ։
-Սա ձեր առաջին խաղն էր որպես հավաքականի գլխավոր մարզիչ։ Ի՞նչ կասեք ընդհանուր խաղի մասին։
-Առաջին հանդիպումն էր, և առաջին խաղակեսում մի փոքր կաշկանդվածություն կար։ Երկրորդ խաղակեսում գրոհներն ավելի շատ էին։ Եթե մանրակրկիտ նայեք, կհասկակաք, որ երկրորդ խաղակեսում մեր գոլային պահերն ավելի շատ էին։
-Դավիթ Արշակյանը խաղադաշտ այդպես էլ դուրս չեկավ։ Պատրաստ չէ՞ր, թե՞   այլ պատճառ կար։
 -  Կադիմյանն ավելի կրեատիվ խաղացող է, այդ պատճառով նրան փորձարկեցինք։ Արշակյանին փորձելու ժամանակն էլ կգա։ Մինչև մրցափուլի սկսվելը դեռ մի քանի ընկերական խաղ ունենք։
- ՀՖՖ նախագահ Հայրապետյանը հայտատարել էր, որ որոշել է երեք հոգու չհրավիրել հավաքական։ Ըստ ձեզ, որքանո՞վ է դա ճիշտ։
-Կազմը որոշելիս ես նայում եմ այն տղաներին, ովքեր պատրաստ են և իմ տեսադաշտում են։
-Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ միջամտելու է մարզչի գործունեությանը։ Ի՞նչն է մտնում մարզչի լիազորությունների մեջ, և ի՞նչը ոչ։
- Կազմի ընտրության հարցը, մարտավարության ընտրությունը միմիայն գլխավոր մարզչի հարցն է։
-Դուք նշել էիք, որ ցանկացել եք տեսնել այդ երեք ֆուտբոլիստներին։ Ի՞նչպես կմեկնաբանեք։
 - Դեռ ժամանակ ունենք, եկեք չշտապենք։ Այդ հարցերին պետք է մի փոքր ավելի հեռվից ու խորապես նայել։ Թողեք աշխատենք։