|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Արդեն հայտնել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նորանշանակ մարզիչը խոսեց առաջիկա ծրագրերի մասին:
«Բարդ աշխատանք է սպասվում, բայց ես մաքսիմալիստ եմ: Պետք է հավաքականին հանել այս վիճակից: Հավաքական եմ հրավիրելու խաղային պրակտիկա ունեցող և ազգասեր ֆուտբոլիստների, որոնք կնվիրվեն հավաքականին: Թարմ լիցքեր է պետք հաղորդել և դուրս հանել պարտվողի հոգեբանությունը: Հավաքականում փոփոխություններ կլինեն անպայման: Ֆուտբոլիստներ կհրավիրվեն նաև հայկական ակումբներից: Ինձ թվում է ավելի լավ ֆուտբոլ կխաղանք: Ուժերիս չափով ամեն ինչ կանեմ: Ընկերական հանդիպումներ պետք է անցկացնենք, սակայն առանց դրա էլ պարզ է, որ մի քանի ֆուտբոլիստներ հանդես չեն գա հավաքականում»,- ասաց Սուքիասյանը:
Նորանշանակ մարզիչը չցանկացավ կոնկրետ նշել, թե որ ֆուտբոլիստների մասին է խոսքը: