|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված` ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հանդես է եկել ընտրությունների արդյունքներին սպասող ամերիկացիներին հղած ուղերձով. հայտնում է Fox News-ը։
«Ես դեռեւս երբեք ավելի լավատեսորեն տրամադրված չեմ եղել այս պետության ապագայի կապակցությամբ։ Չկան պատճառներ, որ չենք կարող տիրել 21-րդ դարը։ Մենք ուղղակի պետք է հիշենք, թե ով ենք մենք»,- հեռուստաալիքի մեջբերմամբ` ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ «ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունը» ցանկանում է «քաղաքականությունից հանել խոցելիությունը»։
ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է, որ, որպես նախագահ, իր պատասխանատվությունն է լինելու «ներկայացնել ամբողջ պետությունը»։
«Մենք կարող ենք ընդդիմախոսներ լինել, բայց մենք թշնամիներ չենք։ Մենք ամերիկացիներ ենք»,- շեշտել է նա։
«Ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան՝ առաջին իսկ օրը մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այս վիրուսի դեմ պայքարի մեր ծրագիրը»,- ասել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ իր վարչակազմը «կարող է առաջիկա ամիսներին մեծ թվով կյանքեր փրկել»։