|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրաքը շարունակում է պահանջել Թուրքիայից՝ Բաշիքա շրջանից հանել իր զորքերը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «NTV» լրատվական կայքի` Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբերը Իբրահիմ էլ Ալևին Հյուսիսային Իրաքում գործող հեռուստաընկերություններից մեկի եթերում ասել է. «Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ: Բաշիքա շրջանում թուրք զինվորների ներկայությունը անօրինական է: Եթե Թուրքիան հետքայլ չանի, մենք այլ դիրքորոշում կորդեգրենք»:
Հիշեցնենք, որ թուրքական զորաջոկատները, առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության, ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանը: Այնտեղ նրանք հաստատվել են իրենց կողմից ավելի վաղ ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց այնտեղ գտնվելու նպատակը Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի` փեշմերգայի զորաջոկատները մարզելն է: