|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրաքի շիա աշխարհազորայիննների խոսնակ Ջևադ ալ Թիլբավին, անդրադառնալով Մոսուլ քաղաքին մոտ գտնվող Բեշիքա շրջան թուրքական զորքերի ապօրինի ներխուժմանը, սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասեցին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Մոսուլում թուրքական ստորաբաժանումները օրինականորեն (շարիաթի կանոններով) կթիրախավորվեն: Նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես վարվում ենք ԻՊ-ի հետ»,- ասել է նա:
Թուրքական Haberler լրատվամիջոցի հաղորդմամբ` այդ մասին տեղեկացրել է բրիտանական Times պարբերականը, որը շեշտում է, որ պաշտոնական Բաղդադնը արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայից պահանջում է, որպեսզի իր զինվորներին դուրս հանի Իրաքի տարածքից:
Հիշեցնենք, որ թուրքական զորաջոկատները, առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության, ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանը: Այնտեղ նրանք հաստատվել են իրենց կողմից ավելի վաղ հիմնված ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց այնտեղ գտնվելու նպատակը Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի` փեշմերգայի զորաջոկատները մարզելն է: