կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-11 08:58
Քաղաքական

Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ վեճի մասին

Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ վեճի մասին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 8-ին Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ Հրայր անունով քաղաքացու միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուքի դեպքից:

 

Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ եւ ընկերոջ ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը նշելու: Այդ նույն ժամանակ ռեստորանում են եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանի այլ բարեկամներ, ովքեր նշելուց են եղել Ս. Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը:

 

Վիճաբանության պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ Էյներ Խաչատրյանի ընկերը ժամանակին «աչք է ունեցել» Խաչատրյանի քրոջ թոռան վրա: Երբ նրանք հանդիպել են, ինչ-որ խոսակցություն է սկսվել, որը քրոջ թոռան ընկերներից մեկի՝ Հայկի հետ վերաճել է լեզվակռվի, ապա վիճաբանության: Սակայն բանը ծեծկռտուքի չի հասել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: