|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարրզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ Ս. Մ., ծնված 1961թ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխար և շրջվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս.Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ջերմուկի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: