կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 10:36
Հասարակություն

«Ռենո»-ն կամրջից շուռ է եկել ու ընկել ներքևի ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է

«Ռենո»-ն կամրջից շուռ է եկել ու ընկել ներքևի ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «Renault» մակնիշի 35 SN 122 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ներքևի ավտոճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։