Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձավանում սկի իրանց կնանիք իրանց չեն ընտրել՝ Փարաքարում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակացության համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցներից մեկը, ով, այլ աջակիցների հետ, առավոտից Փարաքարի մշակույթի տան դիմաց է՝ բողոքելու հակառակորդ թիմի դեմ, որն ավագանու նիստ է անցկացնում Մշակույթի տանը։
Նշենք, որ ավագանու նիստը տեղի ունենում ֆորսմաժորային իրավիճակում։ Տևական ժամանակ է՝ Փարաքարում չի հաջողվում ընտրել համայնքի ղեկավար։ Իրավիճակն այս պահին խիստ լարված է, քանի որ դրսում համայնքի բնակիչներն են հավաքված՝ Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, եւ 10 ձայնով նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։