Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 28-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա` Ծաղկեվանքի մոտ, ձնաբքի պատճառով քաղաքացի է կորել, կան վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ 18 անձից բաղկացած արշավախումբը բարձրացել է Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք գտնվող Արայի լեռան հատված, որտեղ, ըստ նախնական տվյալների, ձյան շերտի փլվածքից արշավախմբի ղեկավար՝ 1980 թ. ծնված Է. Ն.-ը, արշավախմբի անդամներ՝ 1982 թ. ծնված Ն. Ս.-ը և 1996 թ. ծնված Հ. Հ.-ը գլորվել են դեպի ձորակը, ինչի հետևանքով Է. Ն.-ը և Հ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը արշավախմբի անդամները հայտնաբերել են Ն.Սիմոնյանի դին:
Պարզվել է, որ 18 անձից բաղկացած արշավախումբը բարձրացել է Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք գտնվող հատված, որտեղ 3 արշավախմբի ղեկավարը` Է. Ն.-ը և երկու անդամ ձյան սահքի պատճառով սահել են դեպի ձորակը, որոնցից մեկը կորել է:
Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, ինչպես նաև կան տուժածներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
Փրկարարները տուժածներ՝ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Հ. Հ.-ը հրաժարվել է բժշկական օգնությունից և դուրս գրվել, իսկ Է. Ն.-ի առողջական բժիշկները բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները Ն.-ի դին իջեցրել և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ, որտեղ ժ.21:41-ին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:
Դեպքի վայրում փրկարարներին օժանդակել են նաև ՀՀ ալպինիզմի ֆեդերացիայի 20 անդամ և մոտ 30 քաղաքացի: