|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ.Ա.-ի կողմից «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շ.Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Խ.-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ.Մ.-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:
Գլխավոր դատախազություն