կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 18:26
Քաղաքական

Իմքայլական պատգամավորների կողմից 5-րդ ալիքի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ կհարուցվի քրգործ

Իմքայլական պատգամավորների կողմից 5-րդ ալիքի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ կհարուցվի քրգործ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, այսօր՝ փետրվարի 24-ին, բավարարել է փաստաբանների կողմից ներկայացված բողոքը՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ՝ վերացնելով այն:

«Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի բավարարեց իմ եւ Aram Vardevanyanի կողմից ներկայացված բողոքը՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ՝ վերացնելով այն:

Խոսքը գնում է պատերազմական օրերին լայն տարածում ստացած այն տեսանյութի մասին, որտեղ Քրիստինե Պողոսյանը եւ Արթուր Հովհաննիսյանը՝ ակնհայտորեն խախտելով պատգամավորի էթիկան, ՀՀ Ազգային Ժողովի տարածքում իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի հասցեին հնչեցրել էին սպառնալիքներ՝ նշելով, թե «թող էս ամեն ինչն ավարտվի, բոլորդ հատիկ-հատիկ պատասխան եք տալու, սաղդ Ձեր հալը կտեսնեք», եւ հրել վերջինիս ձեռքում գտնվող խոսափողը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։