Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը:
Հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով հանգամանքներն ստուգելու և քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու նպատակով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Լոռու մարզի Մղարթ բնակավայրի նախկին գյուղապետարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում նույն բնակավայրի բնակիչ Հ. Դ.-ն հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի տեսախցիկին՝ այդ կերպ խոչընդոտելով նրա կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը:
Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին