Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ, խոչընդոտելով լրագրողի` իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը: Ըստ հաղորդման, նույն երիտասարդը, մտնելով նշված նախընտրական շտաբ, բջջային հեռախոսից հեռացրել է հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից որոշ ժամանակ անց մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում լրագրողին է վերադարձրել վերջինիս բջջային հեռախոսը:
Այսպիսով, ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: