Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի այսօրվա լիագումար նիստը նվիրված է լինելու Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 25-րդ տարելիցին: Նիստի մասնակիցները կքննարկեն աղետի հետեւանքները նվազագույնի հասցնելուն ուղղված միջազգային համագործակցությունը եւ համատեղ ջանքերի համակարգումը:
Երեկ այդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է նաեւ լուսանկարների ցուցահանդես:
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ուկրաինա կատարած այցի ժամանակ այցելել է Չեռնոբիլ` ընդգծելու համար ուշադրությունը միջուկային անվտանգության նկատմամբ, հատկապես` ճապոնական ատոմակայաններում ստեղծված իրադրությունից հետո:
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին, որի հետեւանքով 30 կմ շառավղով տարածք ենթարկվել է ռադիոակտիվ թունավորման, տուժել են 19 ռուսաստանյան շրջաններ` 60 հազար քառ. կմ տարածքով եւ 2,6 միլիոն բնակչությամբ, Բելառուսի 46,5 քառ. կմ տարածք, Ուկրաինայի 50 հազար քառ. կմ տարածք: