կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 15:16
Տարածաշրջան

Ստամբուլում կբացվի Կարապետ Պալյանի դամբարանը

Ստամբուլում կբացվի Կարապետ Պալյանի դամբարանը

Ստամբուլում ավարտվել է հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի շինարարությունը: Թուրքական Sabah թերթը տեղեկացնում է, որ «Ստամբուլի ճարտարապետի» դամբարանի բացմանը մասնակցելու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն:

Ըստ Ermenihaber-ի` Կարապետ Պալյանի դամբարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 2 տարի առաջ, երբ  Ստամբուլում շինարարության ժամանակ գտնվել էր նրա տապանաքարը: Արտասահմանում բնակվող Հակոբ և Հրաչ Քրմզյան եղբայրները հոգացել են Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը դամբարանի կառուցման ծախսերը:

Դամբարանի բացումը, որտեղ թաղված են նաև ճարտարապետներ Գրիգոր Ամիրա Պալյանը, Սարգիս Պալյանը և Պալյան ընտանիքի այլ հայտնի անունները, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըի, Կ.Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի մասնակցությամբ:

Նշենք, որ 
Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչեի պալատի,  Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը: