|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։ Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։
Շնորհակալություն ենք հայտնում պատկան մարմիններին, որոնք դեպքը պարզելու նպատակով շարունակում են իրենց գործունեությունը։ Հույս ունենք, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում և շեշտվում, որ պատրիարքարանը հետևում է դեպքերի զարգացմանը։